Հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ 2010թ. հոկտեմբերի 12-13-ը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում հայկական և ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված և համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---