Ավանդական մաֆիան կնախանձեր հայ-ամերիկյան այդ խմբավորմանը, գտնում է ԱՄՆ դաշնային դատախազը

Ավանդական մաֆիան կնախանձեր հայ-ամերիկյան այդ խմբավորմանը, գտնում է ԱՄՆ դաշնային դատախազը

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի վաղ առավոտյան Նյու Յորքում ու Լոս Անջելեսում ձերբակալվել են հանցավոր սինդիկատի շուրջ 40 անդամներ, որի կորիղը կազմում էին Հայաստանից ներգաղթյալները և այդ երկրի քաղաքացիները: Նրանց մեղադրնք է ներկայացվել հազարավոր բժիշկների ու հաճախորդների անձնական տվյալները գողանալու համար, որոնք հանցագործներն օգտագործում էին «Մեդիքեյր» համակարգից միլիոններ կորզելու համար: Այդ մասին Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է դաշնային դատախազ Պրիտ Բհարարան: Բացի այդ, մեղադրանքներ են ներկայացվել նաև Օհայո, Նյու Մեքսկիո և Ջորջիա նահանգներում:

Ըստ դատախազի, խոսքը գնում է պատմության մեջ խոշորագույն խարդախության մասին տարեցներին բժշկական օգնության տրամադրման դաշնային ծրագրի սխեմայում: Մեղադրյալները, օգտագործխելով տվյալները, 118 ֆիկտիվ կլինիկա են բացել ԱՄՆ 25 նահանգներում: Նրանք վճարման են ներկայացրել 100 մլն դոլար ընդհանուր գումարի հաշիվներ բժշկական ծառայությունների դիմաց, որոնք ոչ ոք չի տրամադրել: Հանցագործները կարողացել են 35 մլն դոլար ստանալ մինչ ձերբակալությունը: Ըստ Նյու Յորքի ոստիկանության պետ Ռեյմոնդ Քելլիի, Նյու Յորքում խմբավորման ղեկավարումն իրականացվում էր մի փոքր գրասենյակից: Բհարարան համեմատել է այդ խմբավորումը «դասական «Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական ընդգրկմամբ և հավակնությունների տեսակետից, ավանդական մաֆիան կարող է նախանձել այդ հայ-ամերիկյան խմբավորմանը»:

Խմբավորման ղեկավարն օրենքով գող Արմեն Ղազարյանն էր Պզո մականունով: Անմիջական ղեկավարությունն իրականացնում էին Դավիթ Միրզոյանը Լոս Անջելեսում և Ռոբերտ Թերջանյանը Նյու Յորքում, գրում է VOA News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---