14 հոկտեմբերի 2010 - 13:08 AMT
Աստիդ Քլիֆորդ. HSBC Բանկ Հայաստանի սպասումներն ինտերնետային և հեռախոսային բանկինգի վերաբերյալ լիովին արդարացան

Այսօր ինտերնետ-բանկինգի ծառայությունից օգտվում են բանկի շուրջ 4000 հաճախորդներ, իսկ հեռախոս-բանկինգի ծառայությունից` 16 հազար: Այդ մասին Երևանում ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստիդ Քլիֆորդը` պաատսխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

«Մենք ներկայացնում ենք ինտերնետ-բանկինգի ծառայությունն անցյալ տարվանից և կարծում ենք, որ այն լավ է առաջ շարժվում: Առավել բարձր տեմպերով աճում է հեռախոս-բանկինգի ծառայությունը, որից օգտվում են 16 հազար հաճախորդներ»,- ասել է նա:

Նրա խոսքերով, բանկի սպասումներն այդ երկու ծառայությունները ներմուծելու վերաբերյալ լիովին արդարացան: