Հայ զինվորականները ժամանել են Չելյաբինսկի մարզ

Հայ զինվորականները ժամանել են Չելյաբինսկի մարզ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին հայկական բանակի հատուկ նշանակության ջոկատի մոտոհրաձգային վաշտը գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի գլխավորությամբ ժամանել են Չելյաբինսկ: Զինվորականները մասնակցելու են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Զինվորականներին աղուհացով դիմավորել է Ռուսաստանի Հայերի միության Չելյաբինսկի տարածաշրջանային բաժանմունքի պատվիրակությունը նախագահ Գագիկ Մխիթարյանի գլխավորությամբ: Պատվիրակության ներակայացուցիչները մաղթել են զինվորականներին հաջող ելույթներ զորավարժություններում, հաղորդում է Ռուսաստանի Հայերի միության տարածաշրջանային բաժանմունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---