Քանի դեռ հայ փախստականների հարցը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է կարգավորել

Քանի դեռ հայ փախստականների հարցը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է կարգավորել

PanARMENIAN.Net - Ոչ մի միջազգային փաստաթղթում հայ փախստականները չեն հիշատակվում, կարծես նրանց մասին մոռացել են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը: Ըստ նրա, քանի դեռ հայ փախստականների հարցը լուծված չէ, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է կարգավորել: Նա նշել է նաև, որ ադրբեջանահայերը գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միակողմանի մոտեցում ունեն փախստականների խնդրի հանդեպ: «Մենք կարծում ենք, որ դա արվում է Ադրբեջանի ճնշման տակ»,-ասել է նա:

Անդրադառնալով Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակեցման հարցին՝ Գուլբանդյանն ասել է, որ գերտերությունները ճնշում են գործադրում Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների վրա՝ պահանջելով, որ դադարեցվի ազատագրված տարածքների բնակեցումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---