Աղետի գոտում բնակելի շենքերի շինարարության ժամանակ թերություններն այսուհետ պետք է բացառվեն14 հոկտեմբերի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդակցությանը մասնակցող բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներից աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին: «Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: ՀՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի “Մուշ-2” թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունների շտկման նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |