14 հոկտեմբերի 2010 - 17:02 AMT
Հայռուսգազարդ. Վերականգնվեց ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Հոկտեմբերի 14-ին` ժամը 14:05-ին, վերականգնվեց Վրաստանով տարանցիկ դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, հաղորդում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: