14 հոկտեմբերի 2010 - 17:20 AMT
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը հանդիպել է «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրենի և «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրենի հետ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ, «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդինեւ «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել նախարարության մամլ ծառայությունում, Մ.Վարդանյանը գոհունակություն է հայտնել «Օրանժ Արմենիա» ընկերության կատարած աշխատանքների համար եւ նշել, որ դա նաեւ մրցակցության արդյունք է:

Ի.Տիրոդին կարեւորելով նորարարությունների ներդնումը Հայաստանում տեղեկացրել է, որ այսօր Երեւանում կբացվի «Օրանժ էքսպո» ցուցահանես, որտեղ կներկայացվեն «Օրանժ» տեխնոկենտրոնի նորարար նմուշները:

«Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը: Ի.Տիրոդին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա երեք տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, եւ հաղթողը 6 ամիս կաշխատի «Օրանժ»-ի լաբորատորիաններում:

Նախարարն առաջարկել է «Օրանժ Արմենիայի» գործունեությունն ավելի հրապարակային դարձնել, որ հասարակությունը լիրաժեք տեղեկանա նորարարություններին, գործող ծառայությունների սակագներին, ինչպես նաեւ ընկերությունում գոյություն ունեցող խնդիրները ներկայացնել եւ համատեղ քննարկել, որպեսզի դրանց լուծման տարբերակներն ավելի արդյունավետ լինեն: