14 հոկտեմբերի 2010 - 17:55 AMT
Արա Նռանյան. 2011-ի Հայաստանի բյուջեն տեղում կայուն դոփելու բյուջե է

«2011-ի Հայաստանի բյուջեն տեղում կայուն դոփելու բյուջե է, նման բյուջեով մենք կունենանք աննշան փոփոխություններ կամ առաջընթաց»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: ՀՀ ԱԺ-ն ձենամուխ կլինի 2011-ի բյուջեի նախագծի լսումներին հոկտեմբերի 18-ին:

Պատգամավորը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն մեխանիզմներ չի նախատեսում տնտեսության դիվեսիֆիկացիայի և բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար:

Նրա խոսքերով, ճգնաժամի առաջին օրերից ՀՀ վարչապետը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, և որ սխալ է մեկ ոլորտի վրա հիմնվելը: «Անցյալ տարի շինարարության ոլորտում հսկայական անկումից հետո այս տարի նման անկում է գյուղատնտեսության ոլորտում: Ոչ ոք չի բացատրել, թե ինչով է պայմանավորված այդ անկումը»,- ասել է Նռանյանը: