14 հոկտեմբերի 2010 - 17:57 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են հայ գերիների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ, որոնք գերի են վերցվել ադրբեջանցիների կողմից: Այդ մասին հաղորդել է կազմակերպության Բաքվի գրասենյակի տեղեկատվության բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Նա նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Ադրբեջանում գտնվող 6 հայ ռազմագերիների և մեկ հայ ընտանիքի հետ: ԿԽՄԿ ներկայացուցիչները հետաքրքրվել են նրանց պահելու պայմաններով և ֆիզիկական վիճակով, հաղորդում է ԱՊԱ-ն: