14 հոկտեմբերի 2010 - 18:31 AMT
1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հոկտեմբերի 14-ին կազմել է 361.18 դրամ

Հոկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 361 դրամ:

Միաժամանակ, միջին կշռված փոխարժեքը հոկտեմբերի 14-ին կազմել է 361.18 դրամ` հոկտեմբերի 13-ի համեմատ պակասելով 0.10 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 508.4 դրամ, ավելանալով 3.36 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 կետով` կազմելով 12.06 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: