14 հոկտեմբերի 2010 - 18:32 AMT
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստ են համագործակցել իրենց ամերիկացի գործընկերների հետ

Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում տեղի ունեցած հանցագործություններին մասնակից են եղել նաև Հայաստանի քաղաքացիներ:

Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: