World ORT-ը կնպաստի Հայաստանի կրթական ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպության (ORT) միջև այսօր կնքվել է կրթության համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, GEO համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերի և Համաշխարհային ORT-ի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ Լուսիեն Կալֆոնի: Հուշագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում ORT-ի ներկայացուցիչ Սվետլանա Հարությունյանը և Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից, hուշագիրն ենթադրում է կրթության բնագավառում բարձր տեխնոլոգիաների ներմուծում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացում, ինտերնետի գործածում ու զարգացում կրթական գործընթացում, ՀՀ ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիայի կենտրոնների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման հնարավորություն:

Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերը նշել է, որ իրենց կազմակերպության նպատակն է կրթության և ուսուցման միջոցով բարձրացնել հասարակության կենսամակարդակը: Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը` նա նշել է, որ այն աշխարհի 50 երկրում իրականացնում է կրթական ծրագիր, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպության դպրոցներում, քոլեջներում և բուհերում սովորում է ավելի քան 300000 ուսանող: Միջազգային համագործակցության շրջանակում կրթության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման և միջին ու բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման միջոցով կազմակերպությունն աջակցում է անդամ երկրների տնտեսական և սոցիալական զարգացմանը:Կազմակերպությունը համագործակցում է նաև Մայքրոսոֆթ ընկերության հետ, որի իրականացրած ուսումնասիրությունները կիրառվում են կազմակերպության դպրոցներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---