Վոլգոգրադում ձերբակալվել է հայազգի քաղաքացուն ողջակիզման ենթարկած մի ադրբեջանցի

PanARMENIAN.Net - ՌԴ Վոլգոգրադի շրջանում շարունակվում է հուլիսի 11-ին այրուցքաբանական կենտրոնում 33-ամյա մի հայ քաղաքացու մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությունը:

Քննիչ Միխաիլ Ֆոմենկոն հայտնել է, որ հանգուցյալը հայտնաբերվել է հուլիսի 7-ին: Նրա ողերը կոտրված էին, իսկ մարմինը՝ այրված: Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր երեք օր անց: «Օրերս, պատահարից 3 ամիս անց, ձերբակալվել է այդ ծանր հանցագործության համար կասկածվողներից մեկը: Դա 30-ամյա մի տղամարդ է, ծնունդով Ադրբեջանից: Հուլիսի 7-ին տուժածը ծանոթացել է երկու մարդկացն հետ, որոնք առաջարկել են միասին խմել, որից հետո նրանց միջև վիճաբանություն է ծագել: Տուժածի նոր ծանոթները սկզբից ծեծել են նրան, հետո բենզին լցրել վրան ու հրկիզել: Այժմ շարունակվում են երկրորդ կասկածյալի որոնումները»,-ասել է քննիչը, հաղորդում է V1.ru-ն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---