15 հոկտեմբերի 2010 - 12:31 AMT
Ռոման Բերեզովսկու ակումբը զիջեց 2:1 հաշվով

Հոկտեմբերի 14-ին կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 35-րդ տուրը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը արտագնա խաղում հանդիպել է «Ժեմչուժինայի» (Սոչի) հետ:

Առաջին խաղակեսում թիմերը գոլ չխփեցին և վտանգավոր պահեր այդքան շատ չստեղծեցին: Բայց երկրորդ խաղակեսի սկզբին 11-մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ «Խիմկիի» ֆուտբոլիստՊավել Իգնատովիչը: 51-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ֆոիտբոլիստ Ռոբերտ Զեբելյանը գրավեց Բերեզովսկու դարպասը, հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:

63-րդ րոպեին «Ժեմչուժինան» խփեց ևս մեկ գոլ և խաղն ավարտվեց 2:1 հաշվով Սոչիի թիմի օգտին: Պարտությունից հետո «Խիմկին» 44 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Ժեմչուժինան» 53 միավորով` 7-րդ: