ՀՀ կառավարությունը լայնածավալ բնակարանաշինությում է սկսում երկրի մարզերում

ՀՀ կառավարությունը լայնածավալ բնակարանաշինությում է սկսում երկրի մարզերում

PanARMENIAN.Net - Մեր հետազոտությունների արդյուքնում մենք որոշել ենք իրագործել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը Հայաստանի երկու մարզերում` Սյունիքում և Տավուշում, քանի որ այստեղ գոյություն ունի հստակ պահանջարկ և վարկունակություն նոր բնակարաններ ձեռք բերելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքերով, եթե հաշվի չառնել 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու շինարարությունը, ապա սա երկրի մարզերում բնակելի համալիր կառուցելու առաջին ծրագիրն է: «Մարզերում բնակֆոնդը վատ վիճակում է, և այս նախաձեռնությամբ մենք մեր ներդրումը կունենանք այս ոլորտի զարգացման մեջ: Դա նաև համապատասխանում է կառավարության հայեցակարգին երկրի մարզերը հավասարաչափ զարգացնելու մասին: Կարծում եմ, որ ապագայում այս ծրագիրը կիրագործվի նաև Հայաստանի այլ մարզերում»,- ասել է Քարամյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, որ 195.000 դրամ վճարը բնակարանի 1 քմ համար չափազանց բարձր է այն առումով, որ ծրագրում նշվում է, որ այդ բնակարանները տրամադրվում են շուկայականից ցածր գներով, Քարամյանը նշել է, որ Կապանում շուկայական գինը տատանվում է 1 քմ համար 800 դոլարի սահմաններում: «Այս դեպքում 195 հազար դրամը զգալիորեն տարբերվում է, մյուս կողմից շահառուները կարող են օգտվել արտոնյալ վարկերից»,- ասել է փոխնախարարը: Միաժամանակ ավելացրել է, որ բնակարանի 1 քմ համար արժեքի 17 տոկոսը բաժին է ընկնում շինանյութերի տեղափոխմանը, քանի որ դրանցից շատերը բերվելու են Երևանից, ուստի այդ պատճառով 1 քմ արժի 195 հազար դրամ:

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ բնակարանները լիովին վերանորոգված են, գազաֆիկացված, ունեն նաև ջեռուցման համակարգ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---