Հայաստանի ռադիոընկերություններին հետաքրքրել է HD voice ծառայությունը

PanARMENIAN.Net - HD voice ծառայությամբ (բարձր հստակության ձայն) հետաքրքրվում են Հայաստանի երկու ռադիոընկերություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Orange Armenia ընկերության մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: Նա նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայում , որտեղ ծառայությունը ներկայացվել է ավելի ուշ, քան Մոլդովայում ու Հայաստանում, HD voice տեխնոլոգիայով հետաքրքրվել է BBC ռադիոկայանը: Իսկ Մոլդովայում բարձր հստակության ձայնի փոխանցման տեխնոլոգիան արդեն օգտագործում են մի քանի ռադիոընկերություններ:

HD voice ծառայությունը հասանելի է Հայաստանում 2010թ. հունիսից: Ընկերությունը ներկայացրեց նաև HD ձայնի հնարավորություն ունեցող Nokia 6720 Classic հեռախոսը, որն արդեն Հայաստանում է և 125 հազ. դրամ արժեքով վաճառքում է Orange-ի խանութներում: Հետագայում Օրանժ Արմենիան ծրագրում է վաճառքի հանել նաև HD Voice հնարավորություն ունեցող հեռախոսների այլ մոդելներ: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---