15 հոկտեմբերի 2010 - 18:44 AMT
ՀԱԿ-ը ցույցի ընթացքում կներկայացնի կոնգրեսի առաջիկա քայլերը

Հոկտեմբերի 15-ին ցույցի ընթացքում ՀԱԿ-ը բարձրացնում է հարցեր, որոնք «վերաբերում են կաշառակերությանը, որն այսօր իշխում է Հայաստանում, արտասահմանյան մաֆիայի խմբավորումների հետ վարչակարգի հանցավոր կապերին, երկրի օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այսօր կներկայացվեն նաև հոկտեմբերի 19-ին նշանակված հաջորդ ցույցի ժամանակ կոնգրեսի առաջիկա քայլերը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը չի ծրագրում ավելացնել ցույցերի քանակը, Զուրաբյանը նշել է, որ այդ մասին կհաղորդի մոտ ժամանակներս:

Նա նշել է նաև, որ պատճառը, որ ցույցը շատ մարդ չի հավաքել, կարող է վատ եղանակը լինել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ներկա պահին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մերձակայքում մոտ 150-200 հոգի է հավաքվել: