Եվրոպական լիբերալները պահանջում են ազատ արձակել Հայաստանի քաղբանտարկյալներին

PanARMENIAN.Net - ՀԱԿ ցույցի ժամանակ այս րոպեներին Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդեց, որ իրեն հենց նոր զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը Հելսինկիում է գտնվում, որտեղ ընթանում է եվրոպական լիբերալ կուսակցությունների համագումարը: Զուրաբյանի խոսքով, համագումարի մասնակիցները բանաձև են ընդունել, որի համաձայն հարկավոր է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ցույցի վայրից:

Ներկայումս Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մերձակայքում ընթացող ցույցը մոտ 500 հոգի է հավաքել: Ցույցին ներկա են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմության այլ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---