Հայաստանը ամենաաղքատ երկիրը չէ ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը վերջերս հայտարարեց, թե 2003թ. աղքատության մակարդակը Վրաստանում 40 տոկոս էր, իսկ տվյալ պահին այն 18 տոկոս է: Ընդ որում ըստ վիճակագրական տվյալների, պետական նպաստներ է ստանում Վրաստանի 4,4 մլն բնակչության 1,8 մլն, այսինքն աղքատության մակարդակը երկրում շուրջ 40 տոկոս է: Նման տվյալներ են բերել վրաց փորձագետները Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի «Աղքատություն. ո՞րն է շեմը» թեմայով հեռուստակամրջի ժամանակ: Բացի այդ, Վրաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 71 դոլարի է հավասար, այն դեպքում երբ մեկ մարդու միջին եկամուտը կազմում է 57 դոլար, իսկ ըստ ՀԲ տվյալների Վրաստանի բնակչության 2/3 աղքատ է կամ ծայրահեղ աղքատ:

Միևնույն ժամանակ ՀԲ նախնական տվյալներով Հայաստանում աղքատության մակարդակը ընթացիկ տարում 28,7 տոկոս է, ընդ որում ծայրահեղ աղքատների թիվը 6,9 տոկոս է:

ՌԴ-ում բնակչության 13,6 տոկոսի եկամուտները ցածր են նվազագույն մակարդակից: Ուկրաինայում և Մոլդովայում աղքատութայն մակարդակը 26,4 տոկոս է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---