Հայ գիտնականները կշարունակեն հետազոտել միջնադարյան հայ վարպետների աշխատանքները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց միջնադարի հայ մանրանկարիչ Մոմիկին (13-14 դար) նվիրված խորհրդաժողովը: Խորհրդաժողովի շրջանակներում ուսումնասիրվել է նաև հայ միջնադարի արվեստն ու մշակույթը: Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժնի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի, այդ դարաշրջանում Հայաստանում բացվում էին համալսարաններ, Հայաստանն իր զարգացման մակարդակով գերազանցում էր Եվրոպային:

«Ցավոք, մենք չկարողացանք ինչպես հարկն է հետազոտել հայ վարպետների աշխատանքները, ուստի կշարունակենք հետազոտություններն այդ ուղղությամբ»,-ասել է Բարխուդարյանը՝ հավելելով, որ արդյունքները կներկայացվեն համաշխարհային հանրությանը:

Ակադեմիկոսը նաև նշել է, որ թեև հայ մշակույթի ոսկե դար է համարվում 5-7դդ., սակայն ոսկե դար պետք է համարվի 10-14դդ.:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---