Որքան ամուր լինի Սյունիքը, այնքան հզոր կլինի Հայաստանը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում խորհրդակցության ժամանակ Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Ես պետք է ասեմ, որ բնակելի տների շինարարությունը լուծում է ոչ միայն բնակարանային խնդիրը, այլ նպաստում է նաև գործազրկության մակարդակի նվազեցմանը: «Որքան ամուր լինի Սյունիքը, այնքան հզոր կլինի Հայաստանը»,-ասել է նա:

Ըստ Խաչատրյանի Սյունիքի հիմնական խնդիրներն են գազաֆիկացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհներն ու խմելու ջրի խնդիրը: «2011թ. բյուջեով նախատեսված միջոցներից բացի, Սյունիքին կհատկացվի ևս 720 մլն դրամ»,-ասել է մարզպետը PanARMENIAN.Net ի թղթակցին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---