16 հոկտեմբերի 2010 - 13:11 AMT
Քարամյան եղբայրների ու Արթուր Եդիգարյանի ակումբները պարտվել են Ռումինիայի ու Իրանի առաջնություններում

Արտավազդ ու Արման Քարամյանների «Ունիրեա» ակումբը Ռումինիայի առաջնության 11-րդ տուրոմ պարտվել է «Գազ մեթանին» նվազագույն հաշվով: Քարամյանները դաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում: Պարտությունից հետո «Ունիրեան» 13 միավորով 10-րդ տեղում է:

Իսկ Իրանի առաջնությունում «Պասը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, 1:2 հաշվով զիջել է «Շահինին»: Խաղից հետո «Պասը» 15 միավորով 8-րդ տեղում է: