Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր Սահմանադրությունը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն նախագահի լիազորությունների մեծ մասն անցնում է խորհրդարանին ու վարչապետին: Կողմ քվեարկեցին 112 պատգամավորներ, դեմ էին ընդամենը 5-ը:

Ընդդիմությունը գտնում է, որ նոր Սահմանադրությունը թույլ կտա Միխայիլ Սահակաշվիլիին իշխանության մեջ մնալ 2013 թվականից հետո, արդեն որպես վարչապետ:

2013թ. լրանում է Միխայիլ Սահակաշվիլու նախագահության երկրորդ ժամկետը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն արդեն այս տարի, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---