«Տաթևի վերածնունդ» նախագծի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունը16 հոկտեմբերի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» նախագիծը մեծ հեռանկարներ ունի և այդ ծրագրի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունն, ասել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նախագծի բացման առիթով իր խոսքում: Նա նշել է, որ ՀԱՄՀ-ն խսիտ պահանջներ կներկայացնի ներդրողներին, մասնավորապես, դա վերաբերում է վանական համալիրի հարևանությամբ շինարարության սահմանափակումներին: «Չի կարելի զբոսաշրջային համալիրները կառուցել վանքի հարևանությամբ, դրանք հնարավոր կլինին կառուցել միայն Հալիձորի հատվածում, որտեղ 2013թ. նախատեսվում է ավարտին հասցնել հյուրանոցի շինարարությունը»,-ասել է նա: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ըստ Բ.Փափազյանի, ճպանուղու գործարկումը մեծ նախագծի մեկնարկն է, քանի որ ճոպանուղին գրավիչ է զբոսաշրջիկների համար, իսկ Տաթևի վանական համալիրը արժեքավոր է ոչ միայն զբոսաշրջության տեսակետից, այլ նաև որպես մշակութային ժառանգություն, այն լիովին կվերականգնվի: «Ինձ թվում է զբոսաշրջիկներին այստեղ շատ բացահայտումներ են սպասում»,-ասել է Բեկոր Փափազյանը: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը' շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |