ՀՀ ՊՆ. Մենք գործադրում ենք բոլոր ջսնքերը, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան վերադարձնենք

ՀՀ ՊՆ. Մենք գործադրում ենք բոլոր ջսնքերը, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան վերադարձնենք

PanARMENIAN.Net - ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Միջազգային ատյաններ դիմելու և Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հատուցում ստանալու հնարավորությունը: Վերջինս սեպտեմբերի 11-ին գերեվարվել էր ադրբեջանական կողմից: Այդ մասին ընդգծվում է Մանվելի հարազատներին հղված` Հայաստանի պաշտպանության նախարարության ցավակցական նամակում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Խոսքը գնում է Եվրոպական դատարան դիմելու և ֆինանսական հատուցում ստանալու մասին: Նամակում նախարարը նաև վստահեցրել է երիտասարդի ծնողներին, որ Հայաստանի իշխանությունները գործադրում են բոլոր ջսնքերը, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան վերադարձնեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերիՄանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա: Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---