Հրանուշ Հակոբյան. Բանկային համակարգն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից է

Հրանուշ Հակոբյան. Բանկային համակարգն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից է

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական խորհրդաժողովը: «Նման համաժողովները համախմբում են հայ ժողովրդին, միավորում Հայաստանի և սփյուռքի մասնագետներին, ամրապնդում հայրենիք-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերը: Հատկապես հիմա, երբ 21-րդ դարը մշտապես մարտահրավերներ է նետում աշխարհին` ահաբեկչություն, պատերազմներ, բնական աղետներ, աղքատություն: Մեզ մոտ գործում են նաև տարածաշրջանային մարտահրավերներ: Մենք ունենք դեռ չլուծված ղարաբաղյան հիմնախնդիր: Մեր հասցեին անընդհատ հնչում են սպառնալիքներ: Մեզ մոտ գործում են ներքին մարտահրավերներ` կապված Հայաստանի բնակչության մտածողությունը փոխելու, քաղաքացիական և ժողովրդավարական ինստիտուտները կայացնելու, կառավարկան համակարգի արդյունավետությունը բարձրացնելու հետ»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքերով, բանկային համակարգն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից է: Երկիրը կայուն, զարգացած, գրագետ բանկային համակարգ ունի: «Ճգնաժամի ծանր իրավիճակում է ոչ միայն կառավարության ծրագիրը, այլ նաև կայուն բանկային համակարգն օգնեցին զերծ պահել հասարակությանը սոցիալական ցնցումներից»,- ավելացրել է նա: Սփյուռքի նախարարը նաև կոչ է արել բանկիրներին փոխանցել իրենց փորձը Հայաստանին և օգնել զարգացնել երկրի արտահանման և ներդրումային ծրագրերը: «Դուք կարող եք ձեր փոքր ավանդն ունենալ սփյուռքի խնդիրների լուծման մեջ, որովհետև նա ժամանակի հետ փոքրանում է և կորցնում իր հայկական դեմքը: Մենք պետք է աշխարհին ներկայանանք 10 մլն հայերի ձայնով և խոսքով»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի կազմապերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը: Համաժողովին մասնակցում են շուրջ 100 մասնագետ աշխարհի 10 երկրներից:

Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---