18 հոկտեմբերի 2010 - 16:22 AMT
ՀՀ Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գները հոկտեմբերի 18-ից 24-ի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հոկտեմբերի 18-ից 24-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, այս շաբաթ ոսկու գնման գինը կազմում է 14517.16 (+249.21), բացթողնման գինը` 15779.52 (+270.88) դրամ, արծաթի գնման գինը` 253.40 (+12.17), բացթողնման գինը` 275.43 (+13.22), պլատինի գնման գինը` 18075.98 (+6.79), բացթողնման գինը` 19647.80 (+7.38), իսկ պալադիումի գնման գինը կազմում է 6288.45 (+108.11), բացթողնման գինը` 6835.27 (+117.51) դրամ: