18 հոկտեմբերի 2010 - 18:49 AMT
Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կկայացվի Իրանի ԱԳՆ ղեկավարի Թբիլիսի այցելությունից հետո

Իրանի ու Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման մասին կոնկրետ որոշումը հայտնի կդառնա Վրաստան Իրանի ԱԳ նախարարի այցից հետո: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: Ըստ նրա, վրացական կողմից պատրաստակամություն կա չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը:

«Իրանի ԱԳ նախարարի այցը ծրագրվել է մի քանի անգամ, սակայն ձախողվել է որոշ պատճառներով: Մեր կողմից պատրաստակամություն կա չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի Վրաստան Իրանի ԱԳ նախարարի այցից հետո»,-հայտարարել է Կալանդաձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: