Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանի 343 խոշոր հարկատուներ պետբյուջե են վճարել 16 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանի 343 խոշոր հարկատուներ պետբյուջե են վճարել 16 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի օգոստոսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.0 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.9 տոկոսը:

2010-ի օգոստոսին հարկային մարմիններն իրականացրել են 51 ստուգում, որի արդյունքում պետբյուջե լրացուցիչ վճարվել է 246.3 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---