19 հոկտեմբերի 2010 - 12:09 AMT
Ադրբեջանական քարոզչամեքենան մոտենում է անդառնալիության կետին

Ադրբեջանական քարոզչամեքենան մոտենում է անդառնալիության կետին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-պարբերականի ղեկավար Մարատ Հակոբյանը:

«Չի կարելի անընդհատ խոսել հակամարտությունը կարգավորելու ցանկության մասին և շարունակել թշնամություն սերմանել երիտասարդ սերնդի հոգիների մեջ և սպառնալ հարևաններին պատերազմով: Ապատեղեկատվություն տարածելով ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ադրբեջանական քարոզչությունն անհնար է դարձնում գոյություն ունեցող խնդիրների լուծումը: Ես շատ ուրախ եմ, որ հակահայկական քարոզչությանը դիմակայելու հարցերը քննարկվել են ԶԼՄ-ների և լրագրողների համահայկական համաժողովում. սփյուռքի հայկական ԶԼՄ-ների և լրագրողների ջանքերը համակարգելու միջոցով հնարավոր կլինի ճշմարտությունը պատմել աշխարհին»,- հայտարարել է փորձագետը:

Հոկտեմբերի 12-16-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել «21-րդ դարի մարտահրավերներ. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» համաժողովը, որին մասնակցել են աշխարհի 26 երկրների շուրջ 200 լրագրողներ: