Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները կարևորում են երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը19 հոկտեմբերի 2010 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի` անցյալ տարի կատարած այցելությունը Հայաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր քայլ էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, իսկ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ: Նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վուկ Յերեմիչը կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը: Սերբիայի արտգործնախարարը ներկայացրեց Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշեց, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |