Հիմնադրվել է Ֆինանսիստների ու բանկիրների համահայկական ասոցիացիան

Հիմնադրվել է Ֆինանսիստների ու բանկիրների համահայկական ասոցիացիան

PanARMENIAN.Net - Ֆինանսիստների ու բանկիրների առաջին համահայկական խորհրդաժողովի արդյունքներով, որը կայացավ հոկտեմբերի 17-ից 19-ը Երևանում, հիմնադրվեց Ֆինանսիստների ու բանկիրների համահայկական ասոցիացիան: Ասոցիացիայի կազմում ընդգրկվել են ֆինանսիստներ Սփյուռքից և Հայաստանի նախարարությունների, Կենտրոնական բանկի ու Հայաստանի Բանկերի միության ներկայացուցիչներ:

Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաղորդել է, որ ասոցիացիան իրենից ներկայացնելու է հասարակական կազմակերպություն, որը միավորելու է Սփյուռքի պրոֆեսիոնալներին:

«Ասոցիացիան բացահայտելու է Սփյուռքի հայ ֆինանսիստների ներուժը և այն ուղղելու է Հայաստանի զարգացմանը»,- ասել է Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը` ավելացնելով, որ Ասոցիացիայի կազմակերպչական հարցերը կստանձնի ՀԲՄ-ն:

Բացի դրանից, Արարատ Ղուկասյանը հաղորդել է, որ 2011 թվականին լիբանանցի բանկիրների նախաձեռնությամբ Լիբանանում աշխատանքային փորձի փոխանակման համար Հայաստանից և Լիբանանից բանկիրների հանդիպում կկազմակերպվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---