7 հուլիսի 2001 - 18:57 AMT
ԴՈՆՈՐ-ԵՐԿՐՆԵՐԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՇՈՒՐՋ 25 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
. Միջազգային կազմակերպությունների եւ դոնոր-երկրների փարիզյան հանդիպումից Հայաստանի կառավարությունը ակնկալում է շուրջ 25 միլիոն դոլար ներգրավելու հնարավորություն: Հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար վաղը Ֆրանսիա կմեկնի վարչապետ Անդրանիկ Մարքարյանի գլխավորած հայկական ներկայացուցչական պատվիրակությունը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով` միջոցները, որոնք կհաջողվի ներգրավել, կօգտագործվեն սոցիալական կարիքների, մասնավորապես` նպաստների եւ լրավճարների մարման, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի համար: Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում փարիզյան հանդիպման հետ: