19 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT
Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360.56 դրամ

Հոկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 360.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.5 դրամ:

Ընդ որում, հոկտեմբերի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,56 դրամ, հոկտեմբերի 18-ի համեմատ աճելով 0,25 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 502,73 դրամ է` ավելանալով 3,01 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,89 դրամ, ինչը հոկտեմբերի 18-ի ցուցանիշից ավելի է 0,04 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: