Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» արագ համալրվում է՝ հերթը Ալ Բանոյինն է

Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» արագ համալրվում է՝ հերթը Ալ Բանոյինն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է, թե արդյո՞ք իտալական էստրադայի աստղ Ալ Բանոն համերգով հանդես է եկել Ղարաբաղում: Եթե այո, ապա նա կհայտնվի Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց սև ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պալուխովը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Ալ Բանոն այցելել է Ղարաբաղ և համերգ տվել Վանք գյուղում:

«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, Ալ Բանոն կարող է անցանկալի անձ հայտարարվել Ադրբեջանում»,-ասել է Պոլուխովը, հաղորդում է Day.Az-ը:

ԼՂՀ Մարդակերտի շրջանի Վանք գյուղում տեղի է ունեցել ավանակների ավանդական մրցավազք: Այդ միջոցառումը, որը անց է կացվում 2003թ. ի վեր, կատակով անվանում են նաև «Ղարաբաղյան կորիդա»: Մրցումներին մասնակցել են 80 ավանակներ: «Հեծյալների» թվում կար նաև մի աղջիկ, որին սակայն չհաջողվեց հաղթել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---