19 հոկտեմբերի 2010 - 18:57 AMT
Ադրբեջանի հայ փախստականները չեն ցանկանում վերադառնալ Բաքու

Ադրբեջանի հայ փախստականները չեն ցանկանում վերադառնալ Բաքու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար Գրիգորի Այվազյանի հայտարարություններն այն մասին, որ փախստականներն ուզում են Բաքու վերադառնալ, չեն համապատասխանում իրականությանը: Ընդ որում, նա նկատել է, որ այսօր հայ փախստականների հարցը քարոզչության առարկա է դարձել, ինչն արժեզրկում է սույն հարցը:

Անդրադառնալով Ղարաբաղի ազատագրված տարածքներն Ադրբեջանից հայ փախստականներով բնակեցնելու հարցին` Մելքոնյանն ասել է, որ պետք չէ նրանց փոխարեն որոշել, քանի որ հայ փախստականներն իրավունք ունեն ապրելու այնտեղ, որտեղ կցանկանան: