Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է զարգացնել հայ-սերբական հարաբերությունները բարեկամության հիմքի վրա

Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է զարգացնել հայ-սերբական հարաբերությունները բարեկամության հիմքի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Յերեմիչին: Նախարար Յերեմիչը Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ հարաբերությունների զարգացումը: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում ձևավորել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, ամրապնդել մշակութային կապերը, աջակցել գործարար համայնքի ներկայացուցիչներին` միմյանց հետ ակտիվ շփվելու և համագործակցության հնարավորություններ քննարկելու: Այդ ամենը, նախագահի խոսքով, կնպաստի նաև քաղաքական երկխոսության զարգացմանը:

«Անցյալ տարի Սերբիայի նախագահ պարոն Բորիս Թադիչի Հայաստան այցելության ժամանակ մեր երկկողմ հարցերը քննարկելու լավ առիթ ունեցանք: Ուրախ եմ, որ հիմա էլ համակարծիք ենք, որ ճիշտ չէ միայն պատմական բարեկամությամբ ապրելը: Անհրաժեշտ է բարեկամության այդ հիմքի վրա զարգացնել հայ-սերբական հարաբերությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծելով, որ ոչ բոլորն ունեն հարաբերությունների այնպիսի փառավոր անցյալ, ինչպիսին`Հայաստանն ու Սերբիան, նշել է, թե համաձայն է նախագահ Սարգսյանի հետ և նույնքան վստահ է, որ երկու երկրները պարտավորություն ունեն ապագա կառուցելու, այլ ոչ թե խոսելու միայն անցյալի մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---