Հայաստանում կներմուծվի լավագույն բուհերի ֆինանսական խրախուսման համակարգ

PanARMENIAN.Net - «Մրցակցություն և համագործակցություն բարձրագույն կրթության ոլորտում» թեմայով կլոր սեղանը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում: Հանդիպման նպատակը Հայաստանի պետական և մասնավոր բուհերի արդի խնդիրների քննարկումն է: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բուհերի ռեկտորներ և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ինչպես նշել է Արմեն Աշոտյանը, մինչև հիմա մասնավոր բուհերը հազվադեպ են հոգ տարել որակի բարձրացման, և նշանակում է` մրցունակության մասին:

Ինչպես նշել է նախարարը, Հայաստանում ներմուծվելու է լավագույն բուհերի ֆինանսական խրախուսման համակարգ ՀԲ վարկավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի փորձնական մասը գործարկվելու է 2012-ին, այն ավարտվելու է 2014-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---