Ռիմա Վարժապետյան. Հոլոքոսթի զոհերի հուշարձանը ոչ մի րոպե չպետք է առանց հսկողության մնա

Ռիմա Վարժապետյան. Հոլոքոսթի զոհերի հուշարձանը ոչ մի րոպե չպետք է առանց հսկողության մնա

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երևանում պղծվել է Հոլոքոսթի զոհերի հուշարձանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Ըստ նրա, հուշարձանի դիմային մասին շագանակագույն ներկ է լցվել, իսկ հակառակ կողմում գրել են՝ «մահ հրեաներին»: «Երբ մենք տեղեկացանք այդ մասին, ես կապվեցի ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանի հետ և նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց»,-ասել է Վարժապետյանը՝ հավելելով, որ այդ միջադեպի կապակացությամբ քրեական գործ է հարուցվել: Ընդ որում, նա նշել է, որ համայնքի ներկայացուցիչներն արդեն մաքրել են հուշարձանը:

«Անշուշտ, դա բարբարոսություն է, սակայն մենք չենք որակում դա որպես հակասեմիտիզմ, դա անձնական հարց է, ոչ թե Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է մեր հետ շփումների սերտացմանը»,-ասել է Ռիմա Վարժապետյանը՝ հավելելով, որ Կենտրոն համայնքի ներկայացուցիչներին խոստացել են, որ մեղավորները կգտնվեն և կպատժվեն: Նա նշել է նաև, որ այս միջադեպը քաղաքապետարանի բացթողման հետևանք է նաև, քանի որ այդ հուշարձանը պետք է մշտական հսկողության տակ գտնվի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---