ANCA-ն սատարում է Ադամ Շիֆի թեկնածությանը նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

ANCA-ն սատարում է Ադամ Շիֆի թեկնածությանը նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սատարում է Ադամ Շիֆի թեկնածությանը նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձևի գլխավոր աջակիցն է և կոչ է անում վարչակազմին նույնը անել: «Ես երախտապարտ եմ ANCA-ին աջակցության համար: Ես վստահ եմ, որ 1,5 մլն հայերի սպանության ճանաչումը մեր շահերից է բխում և մենք պետք է օգնենք Հայաստանին էկոնոմիկայի և անվտանգության ոլորտներում՝ բարելավելու համար կյանքը»,-ասել է կոնգրեսականը:

Իր հերթին ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ կոմիտեի մեծ մասն աջակցում է Ադամ Շիֆին: «Մենք շատ ենք գնահատում կոնգրեսական Շիֆի առաջատար դերը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում: Նա, ինչպես և իր թիմի բոլոր անդամները, անում է ամեն ինչ, որպեսզի Ներկայացուցիչների պալատը քվեարկի բանաձևի օգտին»,-ասել է Խաչիկյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---