20 հոկտեմբերի 2010 - 16:53 AMT
Եգիպտահայերը ահազանգում են՝ հայ աշակերտների թիվը կրճատվում է, իսկ խառը ամուսնությունների քանակն՝ ավելանում

Եգիպտոսի հայ համայնքն այսօր բախվում է մի շարք խնդիրների հետ: Այդ մասին Երևանում հայտարարել է եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Սուրեն Բայրամյանը, որը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել պատմական քարտեզներ և գրքեր: Նա պատմել է, որ հայերը բնակություն են հաստատել Եգիպտոսում 11-րդ դարում, այսօր նրանց թիվը հասնում է 5000-ի: Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ գնալով հայ աշակերտների թիվը կրճատվում է, իսկ խառը ամուսնությունների քանակն՝ ավելանում:

Բացի այդ, համայնքի ներկայացուցիչը հայտարարել է, որ արդեն 2 տարի է, ինչ Եգիպտոսի իշխանությունները քննարկում են Գալուստյան և Նուբարյան հայկական վարժարանների միավորման հնարավորությունը:

Սուրեն Բայրամյանը հայտնել է, որ 1950թ. ի վեր Եգիպտոսի պետական ռադիոյում եթեր է դուրս գալիս «Հայկական ժամ» ծրագիրը, որն արդեն մի քանի տարի է, ինչ ամենօրյա է դարձել: