20 հոկտեմբերի 2010 - 19:24 AMT
2010 թվականին Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել մամուլի ազատության համաշխարհային վարկանիշային աղյուսակում

2010 թվականին Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել մամուլի ազատության համաշխարհային վարկանիշային աղյուսակում: 2009-ին նա 111-րդն էր: Այդ մասին ասվում է «Թղթակիցներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում:

Մեկ տարում Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը 27,50 կետով: Առաջատարներ դարձան վեց եվրոպական երկրներ՝ Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան ու Շվեյցարիան: Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ այդ վեց երկրները օրինակ կարող են ծառայել լրագրության և լրատվական ԶԼՄ-ների ոլորտում և պաշտպանում են նրանց դատական հետապնդումից:

Այս տարի Վրաստանը առաջ է Հայաստանից ընդամենը մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 100-րդ տեղը: Ադրբեջանը ցուցակում 152-րդն է, նահանջելով 146-րդ տեղից և վատթարացնելով մեր ցուցանիշը 56,38 կետով, իսկ Իրանը 175-րդն է: