Սուրեն Հասմիկյան. Ժամանակակից հայկական ֆիլմերում բացակայում է «մարդը»

Սուրեն Հասմիկյան. Ժամանակակից հայկական ֆիլմերում բացակայում է «մարդը»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Երևանում հայկական ֆիլմերի «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում կայացել է «Մեր ժամանակի հերոսները. ժամանակի խնդիրը» կլոր-սեղան քննարկումը: «Հայաստանը տարեկան արտադրում է շուրջ 100 տարբեր ֆիլմեր, որոնք այնքան մրցանակներ են ստանում, որ մինչև հիմա դժվար է վիճակագրություն կազմել»,- հաղորդել է կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Դա վկայում է այն մասին, որ հայկական կինոն գավառական չէ և գտնվում է բավական բարձր մակարդակում: Նա նշել է, որ ժամանակակից հայկական ֆիլմերում բացակայում է «մարդը» և հավելել, որ ժամանակակից հայկական ֆիլմերում գերակայում են մենախոսությունները, որոնք լսելը անհնար է և ձանձրալի:

«Ռուսկինո» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը նշել է, որ հայկական կինոն երկու ճյուղ ուներ` ազգային և ավանգարդ: Հիմա մնացել է միայն երկրորդ ճյուղը, որը խախտում է հավասարակաշռությունը հայկական կինոյում:

Ռեժիսոր Արա Բաղդասարյանի խոսքերով, ժամանակակից հայկական ֆիլմերն ավելի են համապատասխանում իրականությանը, քան խորհրդային ֆիլմերը, սակայն խոսքը գնում է փաստագրական կինոյի մասին:

Բոլոր մասնակիցները դժգոհություն են հայտնել այն առիթով, որ փառատոնում ցուցադրվող հայկական ֆիլմերի նկատմամբ ուշադրությունը շատ քիչ է: Կինոգետների հաջորդ կլոր սեղանը տեղի կունենա նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---