21 հոկտեմբերի 2010 - 11:48 AMT
Արթուր Աբրահամ. Շատ կարևոր է խոսել այն երկրի լեզվով, որտեղ բնակվում ես

Մարզական ճամբարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից երեք ամիս անց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 20-ին հրավիրվել է Բեռլինի Դաշնային գրասենյակ:

Աբրահամը Speak up. Join life ծրագրի ներկայացուցիչներից է, որի նպատակն է խրախուսել երիտասարդ արտասահմանցիներին պատշաճ կերպով ուսումնասիրել գերմաներեն լեզուն՝ հասարակությանը հաջողությամբ ինտեգրվելու նպատակով, հաղորդում է fightnews.com-ը:

«Ես իմ փորձից գիտեմ, թե ինչքան կարևոր է խոսել այն երկրի լեզվով, որտեղ բնակվում ես: Ես Գերմանիա եմ եկել Հայաստանից, երբ 15 տարեկան էի, և միանգամից սկսեցի սովորել գերմաներեն լեզուն, քանի որ մարդկանց հետ շփվելը կարևոր է հաջողակ և երջանիկ կյանքի համար»,- ասել է Աբրահամը: