Տիգրան Սարգսյան. «Տաթևի վերածնունդը» պետք է օրինակ ծառայի Հայաստանի մասնավոր հատվածի համար

Տիգրան Սարգսյան. «Տաթևի վերածնունդը» պետք է օրինակ ծառայի Հայաստանի մասնավոր հատվածի համար

PanARMENIAN.Net - Միջազգային զբոսաշրջային քարտեզում հայտնվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Այդ մասին հոկտեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, այն դարձել է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքը:

«Դուք գիտեք, որ այդ նախագիծն իրագործվում է Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ես ուրախ եմ, որ համագործակցության կողմերից մեկը ՀԱԵ-ն է, որի ջանքերով «Տաթևի վերածնունդ» հիմնադրամին հաջողվել է հավաքել բավական միջոցներ այդ նախագիծն իրականություն դարձնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է նախագիծը ենթակառույցների ձևավորման և PR անցկացնելու առումով: «Մենք ակնկալում ենք, որ Եվրոնյուսը կհեռարձակի «Տաթևի վերածնունդ» նախագծի և ճոպանուղու գործարկման հոլովակները»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը նշել է բարերար Ռուբեն Վարդանյանի անձնական ներդրումը նախագծի իրագործման գործում, ասելով, որ «այդ օրինակը պետք է վարակիչ լինի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար»: «Մենք կարող ենք իրագործել նման լայնածավալ նախագծեր առաջիկա երեք տարիներին մասնավոր հատվածի և պետական հատվածի միջև համագործակցության շրջանակներում, ինչը թույլ կտա բարելավել բիզնես-միջավայրը և բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---