21 հոկտեմբերի 2010 - 18:38 AMT
«Շենգավիթն» ու «Փյունիկ-3»-ը խաղաղ դաշն են կնքել Հայաստանի առաջին լիգայի առաջնությունում

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին լիգայի 20-րդ տուրի հետաձգված խաղը: «Նաիրի» մարզադաշտում «Շենգավիթն» ընդունեց «Փյունիկ-3»-ին, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Շենգավիթն» 25 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը, իսկ «Փյունիկ-3»-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել «Արարատը», որն ունի 46 միավոր, երկրորդ տեղում է «Բանանց-2»-ը 41 միավորով, 3-րդ տեղում է «Գանձասար-2»-ը 40 միավորով:

Առաջին լիգայի 30-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 30-ին: