21 հոկտեմբերի 2010 - 18:46 AMT
Ֆրանսիայի դեսպանատունը կրճատում է մուտքի արտոնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերի քանակը

2010-ի նոյեմբերի 1-ից պարզեցվում է մուտքի արտոնագրի ռեժիմը մարդկանց համար, որոնք 2008-ի նոյեմբերի 1-ից արդեն հասցրել են ստանալ «C» կարգի Շենգենյան մուտքի արտոնագիր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը: Նրա խոսքերով, ԵՄ նոր օրենքի համաձայն մուտքի արտոնագիր ստանալու համար այլևս պետք չէ ներկայացնել ծննդյան վկայական, երեխաների ծննդյան վկայականը (անհրաժեշտության դեպքում), ծնողների ծննդյան վկայականը (անհրաժեշտության դեպքում) և այլ փաստաթղթեր:

Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է տեղեկանք աշխատանքի վայրից և աշխատավարձի չափի նշում, ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ` բանկային հաշիվ, բանկային քարտ, ամուսնու և չափահաս երեխաների անձնագրերը: Ինչպես նաև, կեղծիքներից խուսափելու համար մուտքի արտոնագիր ստանալիս կպահանջվի ներկայացնել բուժման համար վճարված հաշիվը: