ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել ընդդիմադիրներին բանտից ազատ արձակելու, մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: Շոշափվել են նաև Եվրոպայի խորհրդի` Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ դերակատարության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցելեն Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԽ գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Բյորն Բերգեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---