Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռիդնիգ Ռիդաութի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ռիդնիգ Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ: Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---